Վերջապես ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և ձեզ ժամադրության է հրավիրել:
Հաջող կերպով առաջին ժամադրություն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել:
Ինչպես ասում էր Կոկո Շանելը, երկորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:
Մի՛ ստիպեք ձեր սիրելիին երկար սպասել
Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:
Մի՛ հետաձգեք հանդիպումը վերջին պահին
Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:
Անդադար ձեր մասին մի՛ խոսեք
Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել ձեր մասին, այդպես դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորորդ ժամադրությունները կկազմակերպի:
Մի՛ ընդհատեք տղամարդուն
Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:
Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի՛ փորձեք
Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:
Մի՛ փորփրեք անցյալը
Մի՛ քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:
Մի՛ ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով
Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես դրական և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա ձեր կյանքի մի մասը:
Մի՛ վիրավորեք նրան կատակներով
Առավել ևս, եթե դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել, և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք:
Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի՛ արեք
Եթե դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:
Մի՛ եղեք մեկ գիշերվա համար աղջիկ
Թույլ տվեք, որ տղամարդը գրավի ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում:
Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի՛ եղեք:
Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասանք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա՝ ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ: