Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Այս մասին տեղեկանում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ: