Ռուսական Нeзависимая Газета պարբերականը անդրադարձ է կատարել Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի շուրջ ստեղծված սկանդալին և մասնավորապես նշել, որ նա այժմ գտնվում է Վրաստանում:

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն կիրակի օրը լքել է Հայաստանը, որտեղ գտնվում էր գիտական համաժողովի շրջանակներում, որտեղ սկանդալի պատճառ էր հանդիսացել: Մոլդովայի  խորհրդարանի անդամները հայտնել են Нeзависимая газета-ին, որ նա Մոլդովա չի վերադարձել: Երևանում անկախ աղբյուրները հայտնել են պարբերականին, որ Աուրելիա Գրիգորիուն մեկնել է Վրաստան Հայաստանում այդ դեսպանատան աշխատակցի ուղեկցությամբ:

Աուրելիա Գրիգորիուն Մոլդովայի պատվիրակության կազմում անցած շաբաթվա վերջում ժամանել էր Երևան միջազգային իրավաբանական համաժողովին մասնակցելու նպատակով, որը Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմամբ անց էր կացվում հանրապետության խորհրդարանի շենքում: Նրա հաշվետվությունը, համաձայն օրակարգի, նվիրված էր լինելու սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքի խնդիրներին: Իսկ գործնականում Աուրելիա Գրիգորիուն, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանի հարթակից, մեղադրել է Հայաստանին ադրբեջանական հողերի բռանազվթման և ադրբեջանական բնակչության ցեղասպանության մեջ` միաժամանակ հիմնվելով բացարձակապես խեղաթյուրված տվյալների վրա: Օրինակ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանը հիշատակել է Լեռնային Ղարաբաղից 1 մլն փախստականների մասին` հաշվի առնելով, որ հայերի և ադրբեջանցիների ընդհանուր բնակչության թիվը մինչ հակամարտությունը չէր գերազանցում 200 հազար մարդ:

Ելույթի ժամանակ Աուրելիային ոչ մեկ չի խանգարել, նրա ելույթը ոչ մեկ չի ընդհատել, ինչը հաստատում են համաժողովի տեսանյութերը: Միայն նրա ելույթի ավարտից հետո խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշել է,որ «կողմնակալ զեկույցը»,որը կրոել է պատվիրված բնույթ, չի համապատասխանում համաժողովի թեմայի հետ:

Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան Երևանում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ներողամտություն է խնդրել Հայաստանի խորհրդարանի նախագահից: Տեղի ունեցածը հայտնի է դարձել Քիշնևում և մարդու իրավունքների պաշտպան Անատոլի Մունտիանուն նույնպես իր ներողամտությունն է հայտնել իր  հայ գործընկեր Կարեն Անդրեասյանին: Նամակում նա շեշտել է, որ «խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը չի համապատսխանում Մոլդովայի մարդու իրավունքների ինստիտուտի ազգային կողմնորոշման հետ այսպիսի  նուրբ հարցում և չպետք է դառնան թշնամության առիթ»:
Սակայն հակառակ կողմերի ջանքերի ստեղծված իրավիճակը հարթել չի հաջողվել: Ինչպես հայտնում են ռուսական պարբերականին Երևանի աղբյուրները Աուրելիա Գրիգորիուն ստեղծել է  իրական «դետեկտիվ»` փակվելով «Անի Պլազա» հյուրանոցի իր համարում: Միաժամանակ համացանցում հայտնվել են  լուրեր, որ նա ենթարկվում է հոգեբանական ճնշման, իսկ նրա ամուսինը ադրբեջանական լրատվական միջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ օմբուդսմենին ահաբեկում են դատաստանով և նա վախենում է անգամ մեկնել օդանավակայան, որպեսզի այնտեղից թռչի հայրենք: Իրականում զրուցակիցների խոսքերով տեղի էր ունենում այլ բան, որը արձանագրված է հյուրանոցի տեսախցիկներով:

Աուրելիա Գրիգորիուն անձամբ հրաժարվել է մեկնել օդանավակայան, չնայած որ նշանակված ժամին իջել է հյուրանոցի նախասրահ, ինչի հետևանքով մոլդովական պատվիրակությունը մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան առանց նրա: Գրիգորիուի համար ընդունող կողմը ամրագրված է թողել դեպի Քիշնև տոմսը և տրամադրել է ավտոմեքենա, որից վերջինս հրաժարվել է: Հաջորդ տեսանյութում հյուրանոցի տեսախցիկները ցույց են տալիս, թե նա ինչպես է խոսում Ռումինիայի և Վրաստանի դեսպանատների աշխատակիցների հետ, որոնք ժամանել էին «Անի» հյուրանոց, իսկ նա անձամբ թողնում է ընկճված մարդու տպավորություն: Նրանց հետ էլ օմբուդսմենը հեռացել է: Որոշ ժամանակ նա ենթադրաբար գտնվել է Ռումինիայի դիվանագիտական առաքելությունում, որի քաղաքացի էլ նա հանդիսանում է համաձայն հյուրանոց ժամանած դիվանագետի, որտեղից էլ նա մեկնել է Վրաստան:

Ինչպես նշում է հայկական կողմը դժբախատաբար սկանդալը առաջացել է Սերժ Սարգսյանի` Մոլդովա այցի նախօրեին: Ինչպես հայտնի է Քիշնևում  հուլիսի 11-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության ղեկավարների երրորդ գագաթնաժողովը:

Հայաստանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը НГ-ի լրագրողին հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ Մոլդովայի օմբուդսմենը լքել է Հայաստանը:«Իմ տվյալներով տիկին Գրիգորիուն իրականում մեկնել է Վրաստան»,- նշել է նա , սակայն խնդրել է ճշտել տվյալները, քանի որ նա այժմ գտնվում է արձակուրդի մեջ:

Ավելի ստույգ տեղեկատվություն Աուրելիա Գրիգորիուի գտնվելու վայրի մասին կիրակի օրը հնարավոր չի եղել ձեռք բերել: Որոշ հայկական գերատեսչություններ նշել են, որ «այդ անձնավորությունը իրենց չի հետաքրքրում» և «ունեցած տեղեկատվության համաձայն նա այլևս Հայաստանում չէ»: Վրաստանից չեն բացառել, որ նա  ինչպես յուրաքանչյուր անձ, հնարավոր է գտնվում է երկրում մասնավոր այցի շրջանակներում: Թբիլիսյան զրուցակցի խոսքերով, եթե Գրիգորիուն իսկապես ցանկանում է ստեղծել սկանդալ, ապա կարելի է ենթադրել, որ մոտակա ժամանակներում նա հանդիպում է ունենալու լրագրողների հետ: