Աջարիայի Մախինջաուրի ծովափնյա տարածքում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները փրկել են տեղացի 29-ամյա մի տղամարդու:
Քաղաքացին 3 բալանոց փոթորկի ժամանակ մտել էր ծովը: Ինքնուրույն չկարողանալով դուրս գալ ափ՝ տղամարդն օգնության էր կանչել ափամերձ տարածքում նկատած փրկարարներին: Փրկարարական գործողություններին միացել են անօդաչու սարքի օպերատորն ու փրկարարական մոտորանավի անձնակազմը: Փրկարարական գործողություններն ավարտվել են հաջողությամբ:
Վրաստանում փրկարարական անօդաչու սարքը արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից ներգրավվել է 2019 թվականին: Փրկարարական անօդաչու սարքերն օգտագործվում են առափնյա գոտու պարեկային և փոթորկի ժամանակ փրկարարական գործողություններում: