«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ:
Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին:
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ:
Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երեւանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար:
Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա: Հատկապես, որ Մայիլյանը կարող է արժանանալ նաեւ գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը եւ շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդիպումից հիասթափված էլեկտորատին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում