Մարմարա ծովի ջրերում միմյանց են բախվել Mammadaminresulzadeh անվանումը կրող լցանավն ու Doric Warrior անվանմամբ բեռնանավը, հայտնում է DHA-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ նավերը հերթում կանգնած են եղել Բոսֆորի նեղուցն անցնելու համար: Հաղորդվում է, որ բեռնանավն ԱՄՆ-ից Ուկրաինա էր ուղևորվում:
«Բեշիքթաշի շրջանի ափամերձ հատվածում Mammadaminresulzadeh լցանավը Լիբերիայի դրոշի ներքո բախվել է Doric Worrior բեռնանավին, որն ամերիկյան Նյու Փորթ նավահանգստից ուղևորվում էր Ուկրաինա»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Բախման հետևանքով երկու նավերն էլ վնասվել են: Նավերի անձնակազմից էլ որևէ մեկը չի տուժել: