«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեև պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս: Նրանց թեժ աշուն է սպասվում. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն:
Առանցքայիններից են «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ մինչև 2019 թ. վերջը նախատեսված է նոր մոդելի ոստիկանություն ստեղծել՝ պարեկային ոստիկանություն՝ շարժական շուրջօրյա պարեկային միասնական ստորաբաժանում: Ծրագրի իրագործման համար նախատեսվել է 23 մլն դրամ»։