Ուելսցի 20-ամյա ֆուտբոլիստ Ջոել Դարլինգթոնն ինքնասպան է եղել։ Տղայի մայրն ու եղբայրը նրա կախված դին հայտնաբերել են ավտոտնակում։ Պատանեկան տարիքում նա մեծ տաղանդ է համարվել, սակայն վնասվածքները խանգարել են նրան հետագայում էլ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ։
Ջոելը փորձաշրջան է անցել «Մանչեսթր Յունայթեդ»-ում, որը չի կարողացել ավարտել՝ ձեռքի կոտրվածքի պատճառով: Ջոելի վերջին ակումբը Ուելսի «Բալա Թաուն»-ը։