Կոշտ վայրեջք կատարած A321-ի օդաչուի՝ Դամիր Յուսուպովի կինը պատմել է, թե ինչ է նա որպես հիշատակ բերել դեպքի վայրից։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։
Կնոջ խոսքերով՝ 41-ամյա օդաչուն տուն է վերադարձել հոգնած, սակայն հաջորդ առավոտյան կրկին աշխատանքի է գնացել։
«Որպես հիշատակ Դամիրը եգիպտացորենի արտից եգիպտացորենի կողր է բերել»,- պատմել է օդաչուի կինը։
Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել էր, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, ինչպես նաև անձնակազմի անդամներին պարգևատրել Է Արիության շքանշաններով։