Օգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է Գր. Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին:
Գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Կինը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: