Ճապոնական McDonald’s-ը Quarter Pounder Jewelry կազմակերպության հետ համատեղ ստեղծել են ամենաթանկ բուրգերների բացառիկ հավաքածու, որոնք անվանվելու են թանկարժեք քարերի անուններով: Այս մասին գրում է style.rbc.ru-ն:

Տվյալ ակցիայի նպատակը ինչպես նշում է Mc Donald’s-ի նախագահ Էիկո Խարադան.«գնումների մեծացման ռազմավարություն չէ: Ոչ մի այլ կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ այսպիսի բարձրակարգ բուրգերներ այսքան կարճ ժամանակահատվածում: Մենք ցանկանում ենք, որպեսզի McDonald’s-ի հաճախորդները գնահատեն մեր հնարավորությունների բարձր որակը»:

Հուլիսի 6-ին կարելի է փորձել Gold Ring burger-ը, հուլիսի 13-ին Black Diamond Burger-ը, իսկ հուլիսի 20-ին Ruby spark burger-ը: