«Ժամանակ» թերթը գրում է. ««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում գյուղվարչությունները ցրեցին, էս շենքը մնաց: Հորս ասեցի՝ այս քրջոտ կռիսանոցը վերցնում ենք, որ ինչ անենք: Բայց այն ժամանակ թասիբի հարց կար, որ իրա հիմնարկն էր, ամոթ էր իրա հիմնարկն ուրիշն առնի». նախորդ օրը իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել Էջմիածնի կենտրոնում գտնվող իր առանձնատունը:
Էջմիածինցիները մեզ պատմեցին, որ Սարոյանին պատկանող առանձնատունը իսկապես եղել է գյուղվարչության շենքը, իսկ գյուղվարչության պետը եղել է Ֆիրդուս Հարությունյանը, Էջմիածնի շրջանի Դողս գյուղից: Սարոյանի հոր անունը նույնպես Ֆիրդուս է, բայց Սարոյան: Հայր եւ որդի Սարոյանները գյուղվարչության շենքը խլել են Ֆիրդուս Հարությունյանից: Իսկ թե ինչու է Սեյրան Սարոյանը հայտարարում, որ գյուղվարչության պետը եղել է իր հայրը, անհայտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում