Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը նշել է, որ Սանասարյանի մեղադրանքը մնացել է նույնը, որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձևակերպումներում:
Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Սանասարյանը հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն վատնելով պետական ռեսուրսը այդպես էլ օբյեկտիվ քննություն չանցկացրեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: