«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել տարածքային կառավարման այնպիսի ինստիտուտից, ինչպիսին մարզպետարաններ են:
Պատճառներից մեկն էլ մարզպետների ու «իմքայլական» համայնքապետերի միջեւ առաջացող կոնֆլիկտներն են:
Մարզպետներն ուրիշ գործ չունենալով՝ փորձում են ինքնահաստատվել համայնքապետերի հաշվին, որը, սակայն, հանդիպում է նրանց դիմադրությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում