Օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու եւ հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: