Օգոստոսի 25-ի հետաձգված Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը կայացել է 10 ժամից ավելի ուշ:  «Զվարթնոց» օդանավակայանից փոխանցեցին, որ վայրէջքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին` Երևանի ժամանակով 01:20-ին:


Նախնական տվյալներով՝ այնտեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 22:00) պետք է տեղի ունենար հետաձգված թռիչքը, բայց այն տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 22:30-ին:

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: