«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել: Նա ընտրանուց հեռացել է որոշ ժամանակ առաջ, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնելու է առաջիկայում: Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունենալու նրա ասուլիսը, և, ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ նա պաշտոնապես կհայտնի լուրը և պատճառները:
Որոշման դրդապատճառները հայտնի չեն: Պարզ չէ՝ արդյո՞ք նա տարաձայնություններ ունի հավաքականի որոշ առաջատարների հետ, թե՞ այլ խնդիր կա: