Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179 հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կազմակերպելը:
ՀՔԾ-ից տեղեկացրին, որ քրեական գործով 800 մլն ՀՀ դրամն արդեն վերականգնվել է: