Սեպտեմբերի 2-ին Բաքվում կսկսվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն համակարգիչների աջակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությունները, որոնք բաղկացած կլինեն տեսական և գործնական մասերից, կանցկացվեն Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր կկատարեն նախագծի առաջադրանքները:
Eternity-2019-ը կավարտվի սեպտեմբերի 6-ին: