«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Այս նախագծով սահմանվում է, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից տուժածները կստանան ամենամսյա թոշակ, կօգտվեն ամենամսյա անվճար բուժզննման, առողջարաններում բուժվելու և դեղորայքը 50 տոկոսով գնելու իրավունքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: