Մահացել է Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դուստրը՝ 9-ամյա Շանան։ Վերջին 5 ամիսներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։ Դստեր մահվան մասին թվիթերյան իր էջում հայտնել է Էնրիկեն։
Նշենք, որ ավելի վաղ Էնրիկեն հայտարարել էր, որ անձնական խնդիրների պատճառով լքում է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը գլխավորել էր անցած ամառ։
— LUISENRIQUE (@LUISENRIQUE21) August 29, 2019