ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, որ տեքստի մեջ ներկայացվածն ամբողջությամբ սուտ է, բայց այստեղ էականը դա չէ, մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք: Այլապես այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզն արյունահեղության աղբյուր են»: