ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին ցուցաբերվող օգնության մասին․
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»
Նախարարն ավելի ուիշ հայտնել է 4-րդ տուժածին նույնպես տեղափոխելու մասին։