ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով տրանսպորտի սպասվող թանկացումների հարցին, ասել է, որ արվում է հնարավորինը, որպեսզի թանկացումները լինեն մինիմալ:
«Այս պահին թանկացումներ չկան, մենք աշխատում ենք, որ դա լինի մինիմալ` ի օգուտ մեր բնակչության»,-իր խոսքում նշել է Գգաիկ Բեգլարյանն ավելացնելով, որ չի ուզում առանց հիմքերի օդի մեջ խոսել և խորհուրդ տվեց մի քիչ էլ համբերել։
«Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն ու կներկայացնենք փաստերով»,- նշեց Գ. Բեգլարյանը, նշելով, որ յուրաքանչյուր երթուղու հետ կապված առանձին որոշում կընդունվի: