Դպրոցներում կմտցվի նոր առարկա՝ «Սպառողական գիտելիքների հիմունքներ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 4-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ երկուշաբթի տեղի կունենա հանդիպում կրթության նախարարի մասնագետի հետ, որի ընթացքում կքննարկվեն պիլոտային ծրագրի ներդրման մանրամասները։ «Դա կլինի զուտ գործնական առարկա, առանց տնային եւ գրավոր աշխատանքների։ Շատ կարեւոր է վաղ տարիքից բարձրացնել գիտելիքների մակարդակը սպառողական ոլորտում»,- նշել է նա։