ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը, նվիրված աշխարհում գիրության խնդրին, ցույց է տալիս, որ ամենաշատ գեր մարդիկ ապրում են Մեքսիկայում: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Հաշվետվության մեջ նշված է, որ Մեքսիկայի տարեց բնակչության 70%-ը խնդիրներ ունեն գիրության հետ, իսկ մեկ երրորդը լուրջ առողջական խնդիրներ ունեն, որի պատճառն է գիրությունը:
Փորձագետները գտնում են, որ ոչ հարուստ հարավամերիկյան պետության խնդիրը էժան ֆասթֆուդներն են, որոնք առաջարկում են մեծ կալորիականությամբ ուտեստներ և քաղցր գազավորված խմիչքներ:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մեքսիկացիներ, ունենալով նստակյաց աշխատանք, նախընտրում են մեծ յուղայնությամբ ուտելիքներ:
Չնայած այն հանգամանքին, որ երկիրը մինչև այժմ պայքարում է սովի դեմ որոշ շրջաններում, սակայն համաձայն ՄԱԿ-ի տվյալները մեքսիկացիները ամենագեր բնակչություն են աշխարհում տվյալ պահին:
Գիրության առումով երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, իսկ երրորդը Սիրիան: