«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել):
Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը:
Սցենարը, ասում են, կզարգանա հետևյալ կերպ. Երևանի ավագանին երկու անգամ չի կարողանա քաղաքապետ ընտրել իր կազմից, որովհետև եղածների մեջ չկա տնտեսության կազմակերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշինյանն էլ այլևս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պոլի փետ» թեկնածուին:
Ելքը կլինի մեկը` քաղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետև Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երևանի ավագանու ընդդիմադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: