Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։
Նախագծով առաջարկվում է իրականացնել ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ: Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից: Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով: Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք:
Նախագծով առաջարկվում է նաև ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:
Առողջապահության նախարարության ներկայացրած այս ծրագրով նախատեսվում է, որ15 տարվա կտրվածքով կփրկվի 7000 կյանք, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները. կկանխվեն 3331 ինսուլտներ, 3638 դեպքով կնվազեն սրտի իշեմիկ հիվանդությունները, 36352 տարով կավելանան առողջ կյանքի տարիները: