«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հատնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին: Վահագն Մուրադյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվում և, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հանել: Նամակում, օրինակ, ասվում է.
«Պարոն Ա.Դավթյանը, իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից ելնելով, նույնիսկ մի կողմ է դրել դատախազության շահը և ցանկանում է վերացնել Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, որ հանկարծ դատական կարգով իմ իրավունքները վերականգնելու դեպքում չկարողանամ զբաղեցնել նույն վարչության ղեկավարի պաշտոնը:
Այդ ամենից ակնհայտ է, որ պարոն Ա. Դավթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահում է իմ նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: