Եզակի ու շատ վտանգավոր բնական երևույթի են ականատես եղել Նովոսիբիրսկի բնակիչները: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ուժգին կայծակը հարվածել է Toyota RAV4 մեքենային, որում եղել են կին վարորդն ու նրա երեխան: Կայծակի լիցքը հարվածել է մեքենայի ետնամասին՝ սարսափի մատնելով երեխային ու վնասելով մեքենան: Վարորդը դժգոհել է, որ չնայած մայրուղու վրա մեքենաների առատությանը, ոչ մեկը չի կանգնել, օգնության չի շտապել: Մեքենան ավտոքարշակով տեղափոխել են վերանորոգման կետ, մեքենայի շարժիչը միանալիս չի եղել: Վերանորոգողները նշել են, որ առաջին անգամ են նման բան տեսնում:
Բարեբախտաբար, ընտանիքը կայծակի հարվածից չի տուժել: