«Ժամանակ» թերթը գրում է. «Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետևողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն:
Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավոր Գևորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելուց, որն իր հերթին ապահովեց Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվելը: Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չխախտեց այս ավանդույթը և մյուս պրոռեկտորի պաշտոնում նշանակեց իր սանիկին՝ Էլինա Ասրիյանին:
ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: