«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակությունը չէր հասցրել համակերպվել այն փաստի հետ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, «Գազպրոմ Արմենիայում» երկրորդ մարդն է և զբաղեցնում է ընկերության տնօրենի կապիտալ շինարարության և վերանորոգման գծով տեղակալի պաշտոնը, հիմա էլ պարզվում է, որ այս ընկերության աշխատակազմը ձևավորված է ընտանեկան կապալի սկզբունքով:
Օրինակ՝ ընկերության աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանի 22-ամյա որդին Աջափնյակի գազի գրասենյակի ղեկավարն է: Իսկ հայ հասարակությունը իր ամբողջ կյանքը նվիրել է կարենների ու սրանց բալեքի բազմամիլիոնանոց աշխատավարձերի վճարմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: