Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ վերջինս առանց դիմահարդարման է, գրում է Lenta.ru-ն:
Լուսանկարում երևում է, որ Քիմ Քարդաշյանի դեմքին կան կարմիր բշտիկներ.
«Եթե Ձեզ մոտ պսորիազ է սկսվել, ապա դուք չպիտի հիվանդությանը թույլ տաք քանդել ձեր կյանքը»:
Քարդաշյանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ պսորիազ ունի 13 տարեկանից: Հիվանդությունը առաջացել է հարբուխի բարդացման հետևանքով:
Քիմը կարողանում է որոշ ժամանակով ազատվել մաշկային խնդրից, սակայն ինչ-որ պահի պսորիազը վերադառնում է:
Նա պատմել է այն դեղամիջոցների մասին, որոնք նրան օգնել են ազատվել հիվանդությունից, ապա նշել է, որ սկսել է իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին, որ կա, և իրեն լավ է զգում:
Похожие