Անաստասիա Զավորոտնյուկի առաջին ամուսինը ՝ Օլաֆ Շվարցկոպֆը, НТВ հեռուստաընկերության «Звезды сошлись» հեռուստաշոուի ընթացքում սերիալի աստղից ներողություն է խնդրել:
Ըստ Շվարցկոպֆի՝ Զավորոտնյուկի հետ միասին նրանք ապրել են մեկ տարուց մի փոքր ավելի:
«Կարծում եմ` ես չեմ տվել այն, ինչ նա ուզում էր, միգուցե, նրան պետք էր ավելի մեծ ուշադրություն իմ կողմից: Ես մեկնեցի Տալլին, նա մնաց Մոսկվայում: Հարաբերություններն աստիճանաբար սառեցին»,- հիշել է Շվարցկոպֆը:
Նա նշել է, որ Մոսկվա է ժամանել Անաստասիայի հետ զրուցելու և նրան աջակցելու համար, բայց մինչ այս, վերջինիս հետ կապ չի հաստատել:
«Նաստյա, ներիր ինձ, որ չեմ տվել այն, ինչ ցանկացել ես», – ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք` Զավորոտնյուկը խոր կոմայի մեջ է ընկել: