«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից իշխանության դեմ բացահայտ ըմբոստանալուց հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Մասնավորապես, որ նա փաստացի խոչընդոտել է նախկին իշխանության ներկայացուցիչների, նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ քրեական գործերի հարուցմանը։ Որոշ դեպքերում ակնհայտ հանցագործության փաստի առկայության պարագայում ԱԱԾ-ում քրեական գործեր չեն հարուցվել։

Մեզ հայտնի է դարձել նման 3-4 դեպքի մասին։ Ընդ որում՝ դրանցից մեկը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։ Առողջապահության նախարարությունից բավական ուշագրավ փաստաթղթեր են ուղարկվել ԱԱԾ, սակայն դրանց հիման վրա այդպես էլ քրեական գործ չի հարուցվել»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: