«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Գևորգ Գորգիսյանին:
Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տևել է 5-10 րոպե, ԱԽ քարտուղարն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: