Հայտնի ամերիկյան դերասանուհի Դեմի Մուրը խոստովանել է, որ մոր պատվերով 15 տարեկանում իրեն բռնաբարել են։

Աշխարհահռչակ դերասանուհի Դեմի Մուրը, որը հայտնի է «Ուրվական» և «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմերում խաղացած իր դերերով, խոստովանել է, որ 15 տարեկանում նրան բռնաբարել է մոր ծանոթը։ Ավելին, դերասանուհու մայրը, հենց բռնաբարողի խոսքով, համաձայնել է, որ իր աղջկա հետ նման բան անեն որոշակի գումարի դիմաց։ Դերասանուհին պատմել է այդ մասին Good Morning America հայտնի հաղորդման եթերում։

Մուրի խոսքով` նրա մայրը` Վիրջինիա Քինգը, ալկոհոլային կախվածություն է ունեցել։ Ամուսնու հեռանալուց հետո նա տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար դստերն իր հետ գիշերային ակումբներ է տարել։

Դերասանուհին հիշում է՝ 15 տարեկան է եղել, երբ տուն վերադառնալով, այնտեղ տեսել է անծանոթ տղամարդու։ Նա բռնաբարել է Մուրին, իսկ ավելի ուշ հարցրել. «Ի՞նչ ես զգում, երբ մայրդ քեզ վաճառում է 500 դոլարով»։

Մուրը կարծում է, որ դա ուղիղ գործարք է եղել: Նա դա սարսափելի դավաճանություն է համարում` հավելելով, որ մայրն իրեն լուրջ հարված է հասցրել։

Նշենք, որ դերասանուհին այդ հիշողությունները ներկայացրել է «Inside Out» հուշերի գրքում։ Դերասանուհին պատմում է նաև իր՝ ալկոհոլից և թմրանյութերից կախվածության, հոգեբանական խնդիրների, ամուսինների` Բրյուս Ուիլիսի և Էշթոն Կատչերի հետ ամուսնալուծությունների, երեխաների հետ բարդ հարաբերությունների մասին։

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am