Լոնդոնի  փողոցներում կտրուկ ավելանում է շքեղ ու արագընթաց, սահմանափակ քանակով արտադրված մեքենաների թիվը՝ իրական տոն ստեղծելով անցորդների համար։Ինչպես նշում է Yahoo! News-ը, մեքենաների «շքերթում» աչքի է ընկնում ամբողջովին թավշապատ, սև Ferrari 599 մոդելը, որի գինը 300 հազար դոլար է։ Կայքն ընդգծում է, որ իրականում մեքենան թավիշով պատելն այդքան էլ թանկ հաճույք չէ. ըստ մասնագետների հաշվարկների՝ պահանջվում է մոտ 7.500 դոլար։Գործվածքը մեքենային պարզապես ցնցող տեսք է հաղորդում՝ այն դարձնելով անկրկնելի ու յուրահատուկ։ Միայն թե թավշյա ծածկույթի պարագայում անհայտ է մնում, թե ինչպես է դրա տերն այն լվանում։