«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո նախկին մեկ այլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սրտաճմլիկ տեքստեր էր արտասանում Հարությունյանի մասին:
Մինչդեռ Սարգսյանին ճանաչողներն ասում են, որ երբ նա ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Հայկ Հարությունյանին, ցանկացած անպատեհ առիթով բողոքում էր նրա թողած ժառանգությունից, և նույնիսկ մարդկանց հրավիրում էր Հարությունյանի նախկին աշխատասենյակ, որպեսզի բոլորը համոզվեն, թե ինչպիսի փնթի ու անփույթ ժառանգություն է ստացել նախկին ոստիկանապետից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: