Ադրբեջանի բանակը այս օրերին կորցրել է ևս մեկ զինծառայողի, որի մահվան մասին տեղեկությունները կոծկվել են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ ինֆորմացիա չի հաղորդել Գյուրբաթ Գուլիևի մահվան մասին։
Այլընտրանքային տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է օրեր առաջ առաջնագծում ստացած հրազենային վիրավորումից հետո։
Այսօր կայացել է նրա հուղարկավորությունը։