«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հենց նոր, երբ դուք զանգահարեցիք, ես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումն էի նայում: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, շատ հաճելի էր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցած Արմինե Հարությունյանը: Արդեն մի քանի օր է՝ համացանցի բուռն քննարկման թեմաներից մեկն է 23-ամյա աղջկա մասնակցությունը Gucci-ի ցուցադրությանը:
Նորությանն է անդրադարձել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աղջկա լուսանկարն ու կից գրառում արել. «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»:
Մեր զրույցում Արմինեն ասաց, որ սկզբում շատ է նեղվել՝ տեսնելով համացանցում իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքների տեղատարափը: «Սկզբում շատ-շատ էի նեղվում, բայց հիմա՝ չէ, որովհետև հասկանում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն ունի, և ես չեմ կարող ոչ մեկի կարծիքի վրա ազդել: Նրանք ինձ չեն ճանաչում և նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում: Շատ տհաճ է: Առաջին անգամ է երևի նման բան եղել, և բոլորի ուշադրության կենտրոնում հենց ես եմ, դրա համար բոլոր կարծիքներն էլ երևի թե տեղին են, քանի որ բոլորի մոտ է շոկ, այդ թվում՝ և իմ»,- ասաց Արմինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: