Այսօրվա կառավարության նիստում Վահե Հակոբյանը պաշտոնապես նշանակվեց  մարզպետի պաշտոնին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Վահե Հակոբյանը երկար տարիներ Աժ պատգամավոր է եղել, և նրա հրապարակային գործունեությանը ծանոթ են բոլորը։

«Կարող եք հարցերով դիմել պարոն Հակոբյանին»,- ասաց վարչապետը։ Սակայն կառավարության անդամներից որևէ մեկը հարց չուներ նորանշանակ մարզպետին։ 

Տ․Սարգսյանը շնորհավորեց Վ․Հակոբյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ցանկացավ բեղմնավոր աշխատանք։