Անջելինա Ջոլին, ով քաղցկեղի վտանգի պատճառով կաթնագեղձի հեռացման վիրահատություն կատարեց, Հավայան կղզիներում է: Լրագրողները նրան տեսել են սեւ տաբատով, սեւ լայնեզր գլխարկով եւ կրծքի հատվածում խորը կտրվածքով շապիկով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հոլիվուդի 38-ամյա աստղը կղզիներ է եկել որդիների՝ 11-ամյա Մեդոքսի եւ 9-ամյա Պաքսի հետ: Տասնյակ երկրպագուներ դերասանուհուն դիմավորել են օդանավակայանում եւ ինքնագիր խնդրել,Անջելինան ոչ ոքի չի մերժել:Հավայան կղզիներում դերասանուհին նկարահանելու է Unbroken ֆիլմը՝ Լաուրա Հիլենբրանդի վեպի հիման վրա: Անջելինան սպասում է նաեւ Բրեդ Փիթի ժամանելուն: Ամբողջ ընտանիքն այստեղ կմնա 8 շաբաթ: Այդ ընթացքում նախատեսվում է ավարտել ժապավենի նկարահանումները: