Արդեն երկու տարի է` հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը նաև ամուսնու կարգավիճակ ունի։ Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։
Հայտնի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Facebook-ի իր պաշտոնական էջում ամուսնության տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է սիրելի կնոջը` Արիանային։
«Շնորհավորում եմ, իմ քաղցր տիկին։ Քեզ հետ անցկացրած ամեն օրը կյանքի պարգև է,–անգլերեն գրել է Արոնյանը, ապա կնոջ մայրենի լեզվով հավելել,– ես քեզ շատ եմ սիրում»։
Արոնյանը նաև 3 սիրառատ լուսանկար է հրապարակել։