Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Խաչատուրյան քույրերի հայրը խոհանոցում հայհոյում է դուստրերին թափթփվածության պատճառով: Կադրերը հրապարակել է Baza տելեգրամ ալիքը:

Տղամարդը նախ տեսանկարում է խոհանոցում խառնաշփոթը, այնուհետև գոռում և հրում աղջիկներից մեկին՝ ստիպելով նրան նայել տեսախցիկին և վիրավորում է նրանց։

Ավելի վաղ փաստաբանը հրապարակել էր Միխայիլ Խաչատրյանի անձնական նամակագրությունը դուստրերից մեկի հետ:


Նամակագրության մեջ անպարկեշտ ձևով տղամարդը սպառնում էր իր երեխաներին սպանություն և բռնություն գործադրել։