Ֆիզիոլոգիապես կանայք կարող են ավելի հեշտությամբ տանել սթրեսային վիճակը, քան տղամարդիկ: Պատճառը կայանում է էստրոգեն հորմոնի մեջ և նրա ազդեցությունը նյարդային համակարգի վրա: Այս մասին նշում է Риа Новости գործակալությունը: Բուֆալո համալսարանի գիտնականները ի դեմս Չժեն Յանի եկել են նման եզրակացության` հետևելով առնետի ուղեղում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք ենթարկվել են սթրեսի ազդեցության:

Առնետներին ամրացրել են վանդակի պատին մեկ շաբաթվա ընթացքում: Յոթ օրից հետո գիտնականները համեմատել են սրեսի նկատմամբ ռեակցիան էգերի և որձերի մոտ: Պարզվել է, որ էգերի մոտ գլխուղեղի բիոքիմիան գրեթե չի փոխվել, ինչը նշանակում է,որ սթրեսը նրանց վրա մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ արյունատար անոթների բջիջներում հայտնաբերվել է մեծ թվով էքստրոգեն: Ստացվում է, որ պաշտպանական համակարգի կարգավորիչը եղել է հենց հորմոնը:

Այդ ժամանակ գիտնականները արգելափակել են էքստրոգենների աշխատանքը: Արդյունքում էգերի մոտ նկատվել է նույն մակարդակի սթրես, քան որձերի մոտ: Երբ որձերին ներարկել են էքստրոգեն, ապա վերջիններիս մոտ սրթեսի ազդեցությունը խստիվ նվազել է: Փորձարկման արդյունքում գիտնականները ստեղծել են հորմոնալ հակադեպրեսանտներ, սակայն խնդիրը կայանում է նրանում,որ դեղամիջոցը ընդհանուր առմամբ հորմոնալ խնդիրներ չառաջացնի: