Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նախատեսվում է փոխանցել «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու
լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները:
Երևանի 308մ. բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին և հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի
սպասարկվել և ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում:
Առաջիկա ավագանու նիստին առաջարկվում է լույսերը նվիրել «Հայաստանի հեռուստատեսային և
ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը»: