«Մի քանի օրից կասենք, բանակցություններն ավարտական փուլում են»,-այպես պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այն հարցին, թե ո՞ր փուլում են գտնվում ռուսների հետ տարվող բանակցությունները"

Հիշեցնենք, որ գազի սակագինը բարձրացել է, իսկ այժմ կառավարությունը սուբսիդավորման շուրջ է բանակցում ռուսների հետ:

Հարցին, թե որտեղի՞ց է հատկացվելու սուբսիդավորման համար պահանջվող մոտ 150 միլիոն դոլարը, արդյոք դա գրանտ է լինելու, նախարարը նույն պատասխանը տվեց.

«Մի քանի օրից կասենք»:

Լրագրողին այն հարցին, որ մինչ գազի գնի բարձրացումը հայտարարում էին, որ շղթայական թանկացումներ չեն լինելու, իսկ հիմա Սամվել Ալեքսանյանի կողմից ներմուծվող ու վաճառվող շաքարավազի գինն արդեն թանկացել է, ինչո՞վ է այն պայմանավորված, նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ շաքարը թանկացել է, թե չէ: Գազի գինը մեզանից չի կախված, ուրիշ երկրի արտադրանք է, որը իրականացնում է իր համար ընդունված կանոններով»:

Նախարարը մնացած բոլոր հարցերը թողեց անպատասխան

Տեսանյութը Henaran.am-ի