WCIT համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը պատմում է, թե ինչպես է կայացրել իր բրենդը։ Նա ասաց, որ ինքը բնույթով թափանցիկ է ու բաց բոլորի առաջ, և հենց դա է դարձել իր բրենդը։ Դա արտացոլվում է նաև իր ընկերությունների ստեղծած ապրանքներում։

Քարդաշյանը պատմեց, որ իր արտադրանքը ստեղծելիս մասնակցում է ամեն մի գործողությանը՝ փաթեթավորման դիզայնից ու լոգոյի ընտրությունից սկսած։

Նրա խոսքերով՝ կարևոր է վերահսկել ամեն ինչ ու հատկապես արտադրանքի ապրանքային տեսքը՝ ձևավորումը։