«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որևէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել և ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։ Ավելին, խոսակցություններ կան, որ նա դաշտում գործող կուսակցություններից մեկն է փորձում «սեփականաշնորհել» ու զբաղվել դրա ակտիվ լոբբինգով։
Հայաստանի քաղաքական դաշտում նորություն չէ, որ գործարարները փորձում են կուսակցություն ստեղծել և այն իրենց տնտեսական գործունեության համար հենարան դարձնել։ Բայց նույն աղբյուրի պնդմամբ, Խաչատուր Սուքիասյանը ոչ թե անձամբ է ուզում ղեկավարել այդ ուժը (համենայն դեպս առայժմ), այլ ստվերային։ Պարզապես հարց է առաջանում, թե այս իշխանությունների անվերապահ աջակցությունը վայելող Խաչատուր Սուքիասյանի ինչի՞ն է պետք քաղաքական ուժը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: